Աշխարհ

«Ծովից ծով» Հայաստանի քարտեզն իրարանցում է առաջացրել Թուրքիայում

«Ծովից ծով» Հայաստանի քարտեզն իրարանցում է առաջացրել Թուրքիայում

Գերմանիայի Հայոց թեմի կողմից Քյոլն քաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ մեծ էկրանին ցուցադրված քարտեզն իրարանցում է առաջացրել թուրքական լրատվամիջոցներում։

Բանն այն է, որ քարտեզի վրա Հայաստանը ներկայացվել է պատմական Հայաստանի սահմաններով, որը ներառում է ներկայիս Թուրքիայի արևելյան նահանգները:

Թուրքական աղբյուրի զայրույթն է առաջացրել այն փաստը, որ գերմանացի քաղաքական շրջանակները որևէ մեկնաբանություն չեն արել այդ քարտեզի վերաբերյալ։

Շեշտվում է, որ քարտեզը մեծ դժգոհություն է առաջացրել վիրտուալ տիրույթում՝ թուրք օգտատերերի շրջանակներում։

Նշենք, որ քարտեզում Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը նույնպես ներառվել է Հայաստանի սահմանների մեջ։

Աղբյուր՝ ermenihaber.am

Կիսվել