Ծնվել է Սուրեն Պապիկյանի որդին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ ծնվել է իր որդին։
«Սիրելի՛ ընկերներ, հարազատներ և բարեկամներ, մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ լույս աշխարհ եկավ որդիս՝ Ռաֆայել Սուրենի Պապիկյանը:
Բարով ես ծնվել, տղա՛ս:
Թող բոլոր երեխաներն անհոգ և երջանիկ մանկություն ունենան», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Պապիկյանը:



