Ծնվել է Էդմոն Մարուքյանի գեղեցկուհի դուստրը՝ Էլիզաբեթն, ով այսօր տուն է գնում
Մայիսի 30-ին “Շենգավիթ” ԲԿ-ում, մանկաբարձ֊գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի օգնությամբ լույս աշխարհ է եկել Էդմոն Մարուքյանի և Տաթևիկ Մատինյանի երրորդ երեխան՝ գեղեցկուհի Էլիզաբեթը 2800 գրամ քաշով և 48 սմ հասակով: Կ
րկնակի տոն է այսօր նրանց համար, քանի որ երեխաների պաշտպանության օրը նրանք ամենաթանկարժեք նվերն են մատուցում իրենց երկու որդիներին, ովքեր անհամբեր սպասում են Էլիզաբեթին :
Էդմոն Մարուքյանն ու Տաթևիկ Մատինյանն իրենց շնորհակալության և երախտիքի խոսքն են հղում “Շենգավիթ” ԲԿ-ի բուժանզնակազմին և հատկապես բժշկուհուն՝ Շուշանիկ Բախշյանին այն մեծ ու անգնահատելի հոգատարության, ջերմության ու պրոֆեսիոնալիզմի համար, որ ցուցաբերվել է այս երկար ամիսների ընթացքում և արդյունքում այսօր գեղեցկուհի Էլիզաբեթն է, ով ժպտում է Նոր Հայաստանին պայծառ ու վառ աչուկներով