Ծնունդդ Շնորհավոր, արդարությունը վերջում միշտ վերականգնվում է. Վիլեն Գաբրիելյան
Ծնունդդ Շնորհավոր, արդարությունը վերջում միշտ վերականգնվում է. Վիլեն Գաբրիելյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն այսօր այցելել է մեկուսարանում գտնվող նախկին Պաշպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ում ծննդյան օրն է այսօր: Ֆեյսբուքյան իր էջում Վիլեն Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.
«Ուժե՜ղ, տոկո՜ւն, հանդո՜ւգն, սկզբունքային, ազնիվ, արդար, միայն ֆիզիկապես կալանավորված ախպերս:
Ծնունդդ Շնորհավո՜ր, միշտ՝ «եթե քեզ մոտ ամեն անարդարության վրա ցնցումային վրդովմունք է առաջանում, ապա դու իմ ընկերն ես», սկզբունքով: Որովհետև արդարությունը մի շատ վատ հատկություն ունի՝ վերջում միշտ վերականգնվում է»: