Աշխարհ

Ծնողները չթողեցին, որ աղջիկը ամուսնանա իր սիրած տղայի հետ, սակայն 75 տարի անց նրանք վերջապես ամուսնացան (ֆոտո)

Ծնողները չթողեցին, որ աղջիկը ամուսնանա իր սիրած տղայի հետ, սակայն 75 տարի անց նրանք վերջապես ամուսնացան։

Այսօրվա մեր պատմությունը տասնամյակների հնություն ունի:

Մեր այսօրվա նյութի հերոսների տարիքի գումարը մոտավորապես 180 տարի է կազմում, սակայն նրանք նոր են միայն ամուսնացել: Թե որն է նրանց այդքան սպասելու պատճառը կպատմենք ստորև։

74 տարի առաջ, երբ Քեթին 15, իսկ Եդը 14 տարեկան էին, ինքնամոռաց սիրահարված էին: Աղջկա ծնողները շատ պահպանողական էին և թույլ չէին տալիս, որ նրանք հանդիպեն: Իրար տեսնելու համար Էդը գալիս էր աղջկա տուն և նրանք հանդիպում էին հարազատներից որևէ մեկի ներկայությամբ միայն:

Երեք տարի հանդիպելու ընթացքում նրանք անգամ չէին համբուրվել: Նման պատմությունները մեր օրերում կարող են զարմանալի և անհասկանալի թվալ, սակայն ժամանակները փոխվում են, փոխվում են նաև բարոյականության մասին պատկերացումները:

Կյանքը սիրահարների հետ չար կատակ խաղաց ու նրանց ճանապարհները բաժանվեցին: Նրանցից յուրաքանչյուրը կյանքը կապեց այլ մարդու հետ:

Երկու տարի առաջ 88-ամյա Էդի կնոջ մահվանից հետո, նա հեռախոսահամարների գրքում գտավ Քեթիի հեռախոսահամարը: Քեթին էլ կորցրել էր ամուսնուն և ամբողջ կյանքում իրենց սրտի սերը թաքցրած սիրահարներին այլևս ոչինչ չէր խանգարում:

2017թ-ի հուլիսի 16-ին նրանք դարձան օրինական ամուսիններ… Ցավալի է, որ նրանք այսքան երկար են սպասել իրենց երջանկությունը գտնելու համար, բայց անկախ կորցրած ժամանակից, նրանք հիմա շատ երջանիկ են:

Ծնողները չթողեցին
Կիսվել