Մամուլ

Ծննդյան ամիսը որոշում է մարդու կյանքի տևողությունը

Ծննդյան ամիսը որոշում է մարդու կյանքի տևողությունը: Պարզվում է՝ տարվա այն եղանակը, երբ մարդը ծնվում է, ազդում է նրա երկարակեցության վրա այնպես, ինչպես կենսակերպը:

Չիկագոյի համալսարանի գիտնականները վստահեցրել են, որ աշնանը ծնված մարդիկ պոտենցիալ երկարակյացներ են:

Գիտափորձը ցույց է տվել, որ հարյուրամյա մարդկանց մեծամասնությունը ծնվել է աշնանը՝ սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում:

Գիտափորձի ժամանակ պարզ է դարձել նաև, որ կյանքի ամենակարճ տևողությունն են ունեցել մարտ, մայիս և հուլիս ամսին ծնվածները:

Դա բացատրվում է նրանով, որ գարնանային վարակները, վիտամինների դեֆիցիտը կամ հորմոնալ տատանումները բացասաբար են ազդում առողջության վրա` կրճատելով կյանքի տևողությունը:

Կիսվել