Մամուլ

Ծխող կանայք կարող են ժառանգաբար ասթմա փոխանցել իրենց թոռներին

Ծխող կանայք կարող են ժառանգաբար ասթմա փոխանցել իրենց թոռներին։

Հղիության ընթացքում ծխելը չթողած կանայք կարող են վնասել ոչ միայն իրենց ապագա երեխաներին, այլ նաև թոռներին: Խոսքը թոքերի հետ կապված խնդիրների մասին է:

Ըստ BMC Medicine պարբերականում հրապարակված հետազոտությունների` այս վնասակար սովորությունը կարող է փոխանցվել սերնդեսերունդ:

Գիտնականները սա բացատրում են նրանով, որ ծխելը խթանում է վատ գեների ձևավորումը:

Հետազոտության ընթացքում ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի Harbor-UCLA Medical Center-ի հետազոտողներն ուսումնասիրել են նիկոտինի ազդեցությունը հղի առնետների վրա:

«Ծխող» առնետներից ծնված կրծողները թոքերի հետ կապված խնդիրներ են ունեցել: Նույնն է արձանագրվել նաև նրանց թոռների մոտ:

Ծխող կանանց մոտ վաղաժամ ծննդաբերության դեպքեր 5 անգամ հաճախ են լինում:

Կիսվել