Ծխախոտը և վրացական գինին նրա կենսակերպի մի մասն էին․ այսօր մեծ առաջնորդի՝ Ստալինի ծննդյան օրն է
Պատմության մեջ այս օրը նշվում է որպես խորհրդային կուսակցության հզոր քաղաքական գործիչ, կոմունիստական կուսակցության առաջնորդ, ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի հիշատակման օրը։
Բանն այն է, որ 1878 թվականին հենց այս օրն է ծնվել մեծ առաջնորդը։ Ծանր բնավորությունից մինչև դաժան կյանք և բարքեր․ բազում են Ստալինի մասին հյուսված առեղծվածները և լեգենդները։ Նրա մահվան առաջին իսկ օրվանից Ստալինի անունը կապվում է բազում իրական կամ ոչ իրական պատմությունների և եղելությունների հետ։
Bavnews.am-ը ներկայացնում է ոչ այնքան հայտնի փաստեր և պատմություններ առաջնորդի մասին։
1․ Իոսիֆ Ստալինը եղել է վրացի, այլ ոչ թե ռուս։ Նրա իրական աղգանունը Ջուգաշվիլի է եղել։ Շատերի համար մեծ զարմանք է առաջացնում այս փաստը, քանի որ Ստալինը առանձնապես չէր սիրում դրա մասին խոսել։ Նա նույնիսկ մինչև 8 տարեկան ռուսերեն չի իմացել։
2․Փոքր ժամանակ Ստալինը ստացել է ձեռքի լուրջ վնասվածք, նա ձախ ձեռքը մինչև վերջ չէր կարողանում ծալել, և այն արտաքնապես ավելի կարճ էր երևում։ Այդ պատճառով 1916թ. նրան ռազմական ծառայության համար ոչ պիտանի համարեցին։
3․Ստալինը փոքրամարմին տղամարդ էր։ Նրա հասակը 160 սմ-ից ցածր էր։ Նա առհասարակ շատ էր կոմպլեքսավորվում իր արտաքին տեսքից, այդ պատճառով էլ միշտ պահանջում էր, որ իր նկարները փոփոխության ենթարկեին, որպեսզի չերևային մանկության ընթացքում տարած ջրծաղիկի հետքերը։
4․Ստալինի համար առաջնային է եղել ինքնակրթությունը։ Նա օրական ամենաքիչը 300 էջ գիրք էր կարդում։ Նրա ուսումնատենչության մասին է վկայում այն դեպքը, որ Ստալինը 1931 թվականին Կովկասում բուժվելիս փոխարենը ընկերներին տեղեկացնի իր առողջության մասին, գրքեր և նշումների տետրեր է խնդրել։
Նա իր բնակարանի մեծ մասը լցրել էր գրքերով, որոնք իր մահից հետո տարվել են գրադարաններ և թանգարաններ։
5․ Պատերազմի տարիներին Ստալինին չորս անգամ ձերբակալել են, աքսորել, ընդ որում՝ նա չորս անգամն էլ փախուստի է դիմել։ Սակայն գերությունից չի կարողացել խուսափել նրա որդին, որի ընթացքում էլ մահացել է։
6․ Ստալինը չէր սիրում օղի խմել, փոխարենը նա սիրում էր գինի խմել և ծխել։ Գրեթե անհնար էր Ստալինին տեսնել առանց ծխախոտի։ Չնայած, որ նա ուներ հիվանդություն՝ աթերոսկլերոզ, բայց չէր ջանում բուժվել։
7․ Ստալինը շատ էր սիրում ֆիլմեր, հատկապես՝ ամերիկյան վեստերներ։ Նա իր տանն ուներ սեփական կինոթատրոն։
8․ Ռուսաստանում սովետական այգիների մեծամասնությունը ստեղծվել էին Ստալինի նախաձեռնությամբ։ Նրա հրամանով նաև վերականգնել էին պատերազմի ժամանակ ոչնչացված անտառներն ու զբոսայգիները։
9․ Նա մահացել է 1953 թվականին։ Մահվան հետ կապված կան բազում վարկածներ՝ նրան սպանել են, պատճառը եղել է հիվանդությունը, ուղեղին արյունի կաթոցը և այլն։
10. Չնայած դիվանագիտական հարաբերություններին, նրա մահվան օրը անգամ Իսրայելում միջազգային սգի օր է հայտարարվել։
Լիանա Մարտիրոսյան` Bavews.am