«Ծիրանի այգի» ռեստորանում խնջույքը վերածվել է ծեծկռտուքի. 23-ամյա երիտասարդ է մահացել
«Ծիրանի այգի» ռեստորանում խնջույքը վերածվել է ծեծկռտուքի. 23-ամյա երիտասարդ է մահացել
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում գործող «Ծիրանի այգի» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունենում:
Որոշ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվում, որ բժիշկների հերթապահ խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ծիրանի այգի» ռեստորանային համալիր են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Սարո Ռուստամյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանը: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Ս. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ մարզային քննչական վարչության և Կոտայքի քննչական բաժնի քննիչների գլխավորությամբ:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորի կյանքը հնարավոր է եղել փրկել նշված ռեստորանային համալիրի աշխատակիցների կողմից ճիշտ առաջին անհրաժեշտության բժշկական օգնություն ցուցաբերելու արդյունքում, իսկ ճանապարհին մահացածին ռեստորանի աշխատակիցներն են նկատել դրսում՝ արդեն վիրավոր վիճակում, և նրան էլ են առաջին բուժօգնութունը ցուցաբերել, ապա ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Ճանապարհին նկատել են շտապօգնության ավտոմեքենա և տեղափոխել են շտապօգնության մեքենայի մեջ, սակայն վերջինս ճանապարհին մահացել է: