Մամուլ

«Ծիծաղս գալիս է, երբ փորձում են մեզ հետ կապել այս ձայնագրությունը»․ Քոչարյանի եղբոր դստեր պատասխանը

Երեկվանից հանրության քննարկման թիվ մեկ թեման ԱԱԾ և ՀՔԾ պետերի խոսակցության գաղտնալսումն է և տարածումը։ Նրանք քննարկում էին Մարտի 1-ի գործը, որով անցնում են Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը եւ այլք։

Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում Վանեցյանը հայտարարեց, որ Քոչարյանի դեմ փողերի լվացման գործ է բացվում. «Կհրապարակեմ ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում»,-ասել է ԱԱԾ պետը։ Տարածված ձայնագրության, երկրորդ նախագահի դեմ հարուցված նոր քրգործի մասով Primenews.am-ը մեկնաբանություն խնդրեց Քոչարյանի եղբոր դստերից՝ Իրինա Քոչարյանից։

«Գիտեք, ծիծաղս գալիս է, երբ փորձում են մեզ հետ կապել այս ձայնագրությունը, որովհետեւ երբ տարբեր սոցցանցերում տեսանք այս նյութը, մինչ Փաշինյանի լայվ մտնելը, մտածում էինք, որ դա ֆեյք է։ Բայց պարզվեց, որ դա ռուսերեն ասած голая правда, որը ցույց է տալիս այս նոր կառավարության իրական եւ առհասարակ ոչ իդեալական դեմքը։

Ինչ վերաբերում է նոր հարուցված քրեական գործին, ինձ դրա մասին ոչինչ հայտնի չէ։ Միգուցե եւ իրոք նման գործ արդեն հարուցվել է իրենց ասելով մեկ շաբաթ, տաս օր առաջ։ Այս դեպքում դա արդեն տարօրինակ ավանդույթ է դառնում, երբ նոր կառավարության ներկայացուցիչները մեզ տեղյակ են պահում ոչ թե գոյություն ունեցող պրոֆեսիոնալ կարգով, այլ ԶԼՄ-ների միջոցով»։

Կիսվել