Ծիլքարում բնակվող բազմանդամ ընտանիքի տունը վայրկյանների ընթացքում վերածվեց մոխրակույտի. ֆոտո
Ծիլքարում բնակվող բազմանդամ ընտանիքի տունը վայրկյանների ընթացքում վերածվեց մոխրակույտի
Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ հունվարի 20-ին ժամը 13:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի վագոն-տնակներից մեկում հրդեհ է բռնկվել:
Մինչ հրդեհի վայր կժամանեին Ապարանի և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատներից, գյուղացիները, վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ վառվող տնակի կրակե ճիրաններից դուրս են բերել ողջ ընտանիքի անդամներին, այդ թվում՝ անչափահասների:
Արդեն ժամանած հրշեջները գյուղացիների հետ մի քանի ժամ պայքարում էին կրակի դեմ:
Ցավոք, տունը, որտեղ բնակվում էին 54-ամյա Մամրրե Սարգսյանը, 51-ամյա Իրինա Սարգսյանը, 28-ամյա Արաքսյա Սարգսյանը, 26-ամյա Էմմա Սարգսյանը, 22-ամյա Գարեգին Սարգսյանը, 6-ամյա Վռամ Աղալարյանը, 2-ամյա Սարգիս Ղազարյանը, 33-ամյա Տիգրան Ղազարյանը, 83-ամյա Էմմա Սարգսյանը, ողջ գույքով մոխրակույտի է վերածվել:
Ընտանիքի 9 անդամները, ովքեր գտնվում են սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում, հայտնվել են փողոցում՝ բաց երկնքի տակ:
Միակ սփոփանքը նա է, որ հրդեհի հետևանքով մարդկային կորուստներ չեն եղել, սակայն բազմանդամ ընտանիքը չի կարող իր միջոցներով նոր տուն կառուցել:
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Արագածոտնի մարզպետին, ինչպես նաև բարեգութ մարդկանց, որպեսզի ով ինչով կարող է՝ օգնության ձեռք մեկնեն կարիքավոր այս ընտանիքին, ինչը աստվածահաճո քայլ կլինի:
Ընտասնիքը իր գոյությունը պահպանել է հողագործությամբ ու հիմա կրկին խնդրում ենք այս ընտանիքին չթողնել բախտի քմահաճույքին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում