Ծեծկռտուք և դանակահարություն Հյուսիսային պողոտայում
Ծեծկռտուք և դանակահարություն Հյուսիսային պողոտայում
Մայիսի 14-ի ժամը 00.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Հյուսիսային պողոտայից ճակատի պատռած վերքով բուժօգնության է դիմել 22-ամյա երիտասարդ:
Րոպեներ անց ոստիկանություն հաջորդ ահազանգն է ստացվել. կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի Ակունք գյուղի 26-ամյա մի բնակիչ:
ՆԳՆ ոստիկանության ՊԾ ծառայողները ժամը 00.05-ին Հյուսիսային պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 34-ամյա երկու երիտասարդի, որոնցից մեկը՝ Գյումրիի, մյուսը՝ Ալավերդու բնակիչ:
Խուզարկությամբ ալավերդցու մոտ հայտնաբերվել է արնանման հետքերով դանակ:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի Ակունք գյուղի՝ 26-ամյա, և Արթիկ քաղաքի՝ 22-ամյա երկու բնակիչ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ծեծի են ենթարկել բուժօգնության դիմած և պարեկների կողմից բերման ենթարկված երիտասարդներին, այդ ընթացքում էլ գյումրեցի 34-ամյա երիտասարդը դանակահարել էր 26-ամյա ակունքցուն:
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: