Ծեծկռտուք ՊՆ-ի դիմաց անհետ կորածների ծնողների ու ռազմական ոստիկանների միջև
Ծեծկռտուք ՊՆ-ի դիմաց անհետ կորածների ծնողների ու ռազմական ոստիկանների միջև։
Հիշեցնենք՝ այս պահին 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց։ Նրանք շաբաթ օրը ևս ՊՆ վարչական համալիրի դիմաց ակցիա էին անցկացրել։
Անհետ կորածների ծնողները այսօր կրկին հավաքվել են ՊՆ վարչական համալիրի բակում և պահանջում են հանդիպում ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի հրամանատար Կամո Վարդանյանի հետ։