Ծեծկռտուք Գեղարքունիքի մարզում. գործի են դրվել մահակներն ու գերանդին. կա վիրավոր
Ծեծկռտուք Գեղարքունիքի մարզում. գործի են դրվել մահակներն ու գերանդին. կա վիրավոր
Shamshyan.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել հուլիսի 2-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված տեղեկությունների փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը Գավառ քաղաքի բնակիչ, 35-ամյա Գագիկ Հ.-ն, Երևանի բնակիչ, 27-ամյա Վահրամ Զ.-ն, Գավառ քաղաքի բնակիչներ, 37-ամյա Արսեն Հ.-ն և 54-ամյա Կարեն Ա.-ն, Գավառի Մ-10 ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում կատարել են խուլիգանություն:
Ոստիկանները Գագիկ Հ.-ին, Վահրամ Զ.-ին, Արսեն Հ.-ին, Opel մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել ոստիկանության Գավառի բաժին, որտեղ էլ պարզվել է, որ վերջիններս կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, ապա մահակներով և գերանդիով ծեծի են ենթարկել միմյանց:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ծեծի արդյունքում Կարեն Ա.-ն «կրծքավանդակի փակ բութ տրավմա, աջից 8-րդ, 9-րդ և 10-րդ կողերի կոտրվածք տեղաշարժով, ենթամաշկային էպիզեմա» մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
Գագիկ Հ.-ն, Վահրամ Զ.-ն և Արսեն Հ.-ն ոստիկանության գավառի բաժնից նեկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: