Մամուլ

Ծեծկռտուք՝ քրեակատարողական ծառայության «Ոստիկանների բանտում»

Ծեծկռտուք՝ քրեակատարողական ծառայության «Ոստիկանների բանտում»

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վարդաշեն» (ժողովրդին հայտնի ոստիկանների) բանտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տեղեկությունը ստացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։

Ըստ տեղեկությունների, այդ օրը վիճաբանության ժամանակ դատապարտյալներ Էդգար Հ-ն և Ռազմիկ Մ-ն փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով էլ ստացել են մարմնական վնասվածքներ։

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 195 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել