Մամուլ

Ծառուկյանի աղջկա հարսանիքի հրավառության առթիվ ոստիկանությունն արձանագրություն է կազմել

Ոստիկանությունն արձանագրություն է կազմել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքի հրավառության առթիվ։ Այս մասին Bavnews.amին հաղորդեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Սեպտեմբերի 8-ին Երևան-Սևան ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանները հրավառության դեպք են հայտնաբերել։ Կեսգիշերն անց «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում հրավառություն կազմակերպելու փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։

Հիշեցնենք, որ այդ օրը «Փարավոն»-ում տեղի էր ունենում Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը և հենց այս հարսանեկան արարողությունից հետո էլ տեղի է ունեցել շքեղ հրավառություն:

Կիսվել