Ծառից կախված 17-ամյա աղջիկը Սևքար գյուղից էր, հարազատներն երկար ժամանակ փնտրում էին. մանրամասներ
Ծառից կախված 17-ամյա աղջիկը Սևքար գյուղից էր, հարազատներն երկար ժամանակ փնտրում էին. մանրամասներ
Մայիսի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի գյուղերից մեկի եկեղեցուն հարակից «Եղևնիներ» կոչվող վայրում ծառից կախված դի կա։
Ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Սյուզաննա Տ․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Aravot.am-ի տեղեկություններով ծառից կախված աղջիկը Տավուշի մարզի Սևքար գյուղից էր: 1 տարի առաջ էր դպրոցն ավարտել:
Երեկ` տնից երկար ժամանակով բացակայությունից հետո, հարազատները որոնողական աշխատանքների արդյունքում՝ նրա դին հայտնաբերել են ծառից կախված վիճակում: