Ծայրահեղ վիճակում ենք, փող չունեմ, որ վիրահատված երեխուս տանեմ Երեւան ստուգման. քաղաքացին օգնություն է խնդրում
Ծայրահեղ վիճակում ենք, փող չունեմ, որ վիրահատված երեխուս տանեմ Երեւան ստուգման. քաղաքացին օգնություն է խնդրում
Ծայրահեղ վատ վիճակում եմ, խնդրում եմ օգնեք սնունդ ու դեղեր առնեմ, մինչեւ էլի մի գործ կլինի, կաշխատեմ, իմ երեխեքին կպահեմ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղի բնակիչ Մերի Սարգսյանը։
Նրա խոսքով՝ մինչ այս կարողացել է աշխատել, երեխաների հոգսերը հոգալ, բայց հիմա բավականին ծանր վիճակում է հայտնվել. «3 երեխա ունեմ՝ 6, 12 եւ 13 տարեկան։ Ամուսինս 2 տարուց ավելի է գնացել է Ռուսաստան եւ ոչ գալիս է, ոչ էլ օգնում։
Որպես անապահով ընտանիք 34 հազար դրամ նպաստ ենք ստանում, դրանով կոմունալներն էի վճարում, ես էլ աշխատում էի, հողագործություն էի անում օրավարձով վճարում էին, մի ձեւ յոլա էինք գնում։ Հիմա այդ աշխատանքն էլ չկա, չգիտեմ ինչ անեմ, ոնց պահեմ երեխաներիս»։
Նրա խոսքով՝ ինքն ու 12–ամյա տղան առողջական խնդիրներ ունեն, բայց դեղերի գումար էլ չունեն. «Տղայիս մոտ քթի ճյուղավորված ադենոիդ է եղել, վիրահատել են Երեւանում, բժիշկն ասել է ամեն 10 կամ 15 օրը մեկ, պետք է տանեմ, որ ստուգի, բայց փող չունեմ, ճանապարհներն էլ փակ են, տաքսիներին էլ այդքան գումար չեմ կարող տալ։
Ասել են պետք է բժիշկների հսկողության տակ լինի։ Վերջին անգամ մարտի 15–ին եմ տարել հիվանդանոց, դեղեր նշանակեցին, որ էլի տանեմ, բայց ոչ դեղի գումար ունեմ, ոչ էլ ճանապարհի։ Ես էլ անցած տարի դաշտում այնքան չոքած ելակ հավաքեցի, որ ծնկներս ցավում են, ջուր է հավաքվում, չհաշված, որ շաքարային դիաբետ ունեմ, 11.3 է»։
Նրա խոսքով՝ մոտ 2 շաբաթ առաջ դպրոցի տնօրենն է զանգահարել իրեն եւ ասել, որպես անապահով ընտանիք օգնություն է եկել իրենց համար. «Ես չգիտեմ էլ, թե ով էր այդ օգնությունն ուղարկել, մեզ դպրոցի տնօրենն է զանգել, ասել։ Ես ամաչեցի գնամ, երեխուն էր կանչել, տոպրակը տվել՝ մի բուռ բիրնձ էր, մի քիչ հնդկաձավար, հավի փոքրիկ դոշ եւ փոքր շշով ձեթ։
Ես իհարկե շնորհակալ եմ օգնության համար, բայց հավատացեք դրանով ես չեմ կարող երեխաներիս պահել։ Ծայրահեղ վատ վիճակում եմ, խնդրում եմ օգնեք սնունդ ու դեղեր առնեմ, մինչեւ էլի մի գործ կլինի, կաշխատեմ, իմ երեխեքին կպահեմ։
Քաղաքացին խնդրում է, եթե կգտնվեն մարդիկ, որ կցանկանան օգնել իր ընտանիքին, զանգահարեն նշված հեռախոսահամարով՝ 098 32 85 84 Մերի Սարգսյան։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում