Մամուլ

Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա աղջիկը․ նա եղել է իր ընկերոջ հետ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 02։10-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գլինկայի փողոցում քաղաքացի կա գետնին ընկած, ում, ըստ տեղեկությունների, դանակահարել են։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տեղում պարզվում է, որ վիրավորը վնասվածքը ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած- ծակած թափանցող վիրավորում, ձախակողմյան հեպևմոթորակս ախտորոշմամբ և նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վիրավորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողներին հայտնել են, որ նա ի վիճակ չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Դեպքի վայրում պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի և նրան դանակահարած անձի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի 20-ամյա բնակիչ է։

Կիսվեք էջում