Մամուլ

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 72-ամյա տատիկը հայտնվում է փողոցում. փաստաբանը չի ցանկանում մի քանի օր դադարեցնել վտարումը

Shamshyan.com-ը գրում է․ Մենք հայերս սիրում ենք ի լուր  աշխարհի հայտարարել, որ տարբերվում ենք ազգերից շատ բաներում, այդ թվում՝ որպես ծնողասեր, տարիք հարգող ազգ:

Այսօր՝ մայիսի 30-ին, կարծես թե, տարիքով մարդուն սիրելու միֆը հօդս ցնդեց: Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 82/1 տուն էին այցելել ՀՀ արդարադատության Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները, որտեղ պետք է իրականացնեին վտարում:

Ժամանել էր նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, և բժիշկները տեղում զննելով նշված թաղամասում ծնված մեծացած, իր կյանքի մայրամուտն արդեն դիմավորող, նշված տան բնակիչ 72-ամյա Գեղեցիկ Ծ.-ին, հայտնել էին, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և սխալ է նրան տեղաշարժելը, մինչդեռ Հարկադիր ծառայության կատարման աշխատակիցները պնդում էին, որ իրենք ոչ մի հակաօրիմական գործողություն չեն կատարում և պետք է վտարումն իրականցվի, տատիկին էլ հանեն դուրս:

Մթնոլորտը շիկացավ, երբ բժիշկները անրաժեշտ օգնություն ցուցաբերելուց հետո գնացին, սակայն մի քանի գույք դուրս բերելուց հետո մի պահ Հարկադիրի աշխատակիցները դադարեցրին իրենց գոծողությունները, և ինչ-որ անձանց հետ հեռախոսով խոսակցություններ էին ունենում:

Պարզվեց, որ Հարկադիր է դիմել փաստաբանների պալատի փաստաբան Մելինե Զաքարյանը ու ինչպես ժողովուրդն է ասում, «երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ» ու հեռախոսով սպառնում է հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին, որ վտարումն իրականացնեն:

Մ. Զաքարյանի հետ է  կապնվել նաև տատիկի շահերը պաշտպանող, իրավաբաական ընկերոթյուններից մեկի իրավաբանը և խնդրել, որ գոնե 10-15 օր վտարումը հետաձգեն, չի բացառվում, որ հնարավոր է հաշտության եզրեր գտնեն:

tatik tun

Նրան հայտնել են նաև, որ տատիկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, նրա կյանքը արդեն մազից է կախված և մարդկային խիղճը թույլ չի տալիս, որպեսզի նրան շպրտեն փողոց,սակայն տիկին փաստաբանը մարդկային ոչ մի խնդրանք չընդունելով, կոպիտ պատասխան է տվել իր գործընկերոջը ու անջատել հեռախոսը:

Այստեղ են ասում՝ ամեն մարդ չէ, որ իրավունք ունի ի լուր աշխարհի գոռալ, թե ինքը օժտված է մարդկային բարձր հատկանիշներով, մինչդեռ տատիկի շահերը ներկայացնող Արթուր Պետրոսյանը մեկ բան էր խնդրել տատիկի անունից, որ գոնե 10-15 օր հետաձգեն վտարումը, քանի որ իրենք դիմել են դատարան, իսկ տիկին փաստաբանը չի ցանկացել գոնե մեկ շաբաթով հետաձգել վտարումը, իսկ Արդարադատության նախարարությունն ու Հարկադիր կատարման ծառայության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել դադարեցնել գործընթացը:

Ու այդ մասին, ըստ տեղեկությունների, երբ իմացել է տիկին փաստաբանը, հոխորտացել է, թե մինչև ամենավերևներ բողոք կներկայացնի, հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների դեմ:Այսօր արդեն հնարավոր է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Գեղեցիկ Ծ.-ն հայտնվի բաց երկնքի տակ:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված տունը աճուրդի է հանվել ու կան տեղեկություններ, որ այն այնքան էլ մաքուր ու արդար տեղի չի ունեցել:Հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ 30-40 հազար դոլար գնահատվող տունը աճուրդով վաճառվել է մոտ 5 միլիոն դրամով, մինչդեռ նման գումարով Նորք Մարաշում անգամ ավտոտնակ չես կարող գնել. եթե կա արդարություն, եթե կա մարդկային խիղճ, ապա այստեղ անելիք ունեն ՀՀ գլխավոր դատախազը, Հակակոռուպցիոն կոմիտեն, ինչու չէ նաև ՀՀ քննչական կոմիտեն ու եթե հրատապ նախաքննություն իրականացնեն՝ պարզելու համար, թե ինչու աճուրդ կատարելուց առաջ անգամ հարազատներին չեն տեղեկացրել:

Հարևանները նշում էին նաև, որ առողջական խնդիրներ ունեցող տատիկին այն ժամանակ են ինչ-որ թղթեր ստորագրել տվել, երբ նրա վիճակը եղել է ոչ բավոք՝ առողջական խնդիրների հետ կապված, այդ տեղեկությունները իրավապահ մարմինները պարտավոր են մանրակրկիտ հետաքննել:

Կիսվել