Ազատ խոսք

Ծաղկի արտահանման ցուցանիշն աճել է. Գևորգ Պապոյանը թվեր է հրապարակել

2025թ. օգոստոսի 3-ի դրությամբ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի՝ 2.3 անգամ շատ տոննա ծաղիկ է արտահանվել:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Մասնավորապես, եթե անցած տարի ընդամենը 519 տոննա է եղել, ապա այս տարի՝ 1217 տոննա։

15%-ով ավելի հատով ծաղիկ (որոշ դեպքերում արտահանումը ձևակերպվում է հատով)։

Մասնավորապես, եթե անցած տարի 41,8 հազար հատ, ապա այս տարի՝ ավելի քան 48 հազար հատ»,- գրել է նախարարը։