Ծաղկաձորում վթարի է ենթարկվել Վահագնի թաղամասի հիմնադիր Վահագն Հովնանյանի դուստրը
Ծաղկաձորում վթարի է ենթարկվել Վահագնի թաղամասի հիմնադիր Վահագն Հովնանյանի դուստրը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 28-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով։
Այդ օրը, ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 60-ամյա Ն. Հովնանյանը իր վարած Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտակայքում ճանապարհի մերկասառույցի պատճառով մեքենան գցել է սահքի մեջ և բախվել ճամփեզրի ձնակույտին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն. Հովնանյանը մարմնական վնասվածք է ստացել և դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Հովնանյանը հայտնի գործարար, բարերար, Վահագնի թաղամասի հիմնադիր Վահագն Հովնանյանի դուստրն է։