Մամուլ

Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրի շուրջ Պետական գույքի կառավարման կոմիտեի և «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի պարտավորություններն ամբողջությամբ կատարված են։

Այս մասին տեղեկացնում են Պետական գույքի կառավարման կոմիտեի արտաքին կապերի և ինֆորմատիկայի բաժնից:

«Ըստ ներդրումային ծրագրի՝ գնորդը պետք է իրականացներ ստանձնած պարտավորությունները 2022-2026 թթ․ ընթացքում։ Մասնավորապես, վճարեր 5 մլրդ դրամ (յուրաքանչյուր տարի՝ 1 մլրդ դրամ) գույքի գնման համար, իրականացներ 4 մլրդ 500 մլն դրամի ներդրումներ և ստեղծեր 100 նոր աշխատատեղ։

«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն պարտավորությունները կատարել է վաղաժամկետ՝ կատարելով պայմանագրի բոլոր կետերը և վճարելով մնացորդային 3 մլրդ դրամը 2024 թվականի հունիսին։

Նշված 5 մլրդ-ից շուրջ 1 մլրդ 365 մլն դրամը տրվել է Ծաղկաձոր համայնքին»։

Կիսվել