Ծաղիկներ, որոնք արժե նվիրել կնոջը
Ծաղիկներ, որոնք արժե նվիրել կնոջը
Ծաղիիկները միշտ դասվել են կնոջ համար ամենացանկանի նվերների ցանկին:
Bavnews.am-ը իր ընթերցողի համար առանձնացրել է այն տեսակի ծաղիկները, որոնք կարելի է նվիրել կնոջը հատուկ առիթներին, ինչպես նաև անառիթ։
Այն նվիրելու գործընթացը հաճելի է ինչպես կանանց համար, այնպես էլ նվիրողների՝ տղամարդկանց:
Բայց, եթե ցանկանում եք ոչ միայն ուղղակի ծաղկեփունջ նվիրել, այլև փոխանցել ձեր զգացմունքներն ու վերաբերմունքը կնոջ նկատմամբ, ապա պետք է իմանաք, թե որ ծաղիկը ինչ նշանակություն ունի:
Նաև մեծ նշանակություն ունի բույսի գույնը և կնոջ տարիքը, որին դուք այն պատրաստվում եք նվիրել:
Ի վերջո, ծաղիկները ճիշտ ընտրելու ունակությունը արվեստ է, և այն կօգնի խուսափել անհարմար իրավիճակներից, ինչպես նաև ցույց կտա տվյալ մարդու մակարդակը և ճաշակը:
Վարդ
Վարդը ծաղիկների թագուհի է: Բայց եթե վառ կարմիր է, ապա այն նաև սիրո և կրքի խորհրդանիշ է:
Եթե ունեք ընկերական հարաբերություններ այն աղջկա հետ, որին պատրաստվում եք դրան նվիրել, ավելի լավ է վարդագույնի նրբագույն երանգ ընտրել:
Մեխակ
Այս ծաղիկները կապված չեն ասոցացվում շքեղության հետ: Դրանք շատ պարզ են և հասարակ։
Սակայն եթե այս ծաղիկները նվիրեք տատիկին, դրանք կնշանակեն պատիվ և հարգանք:
Հերբերա
Հերբերաները կսազեն թեթև, ուրախ կերպար ունեցող աղջիկներին: Այս ծաղիկները խորհրդանշում են արևը:
Շուշան (լիլիա)
Այս ծաղկի հետ կապված կան բազմաթիվ հակասական կարծիքներ: Որոշ երկրներում այն մաքրության, հպարտության և անմեղության խորհրդանիշ է, իսկ մյուսներում այն համարվում է մահվան ծաղիկ:
Բայց եթե դրա մեջ միստիկական իմաստ չես ներդնում, ապա այդ հիանալի ծաղիկների ծաղկեփնջը կլինի շքեղ և հմայիչ նվեր, որը կպատմի այն մասին, թե ինչպես է ձեզ հիացնում այն կինը, որին դուք դրանք կնվիրեք:
Քրիզանտեմ
Քրիզանտեմը խոսում է ուրախության և հարաբերությունների պարզության և անկեղծության մասին: Այն շատ հարմար ծաղիկ է:
Այն համատեղվում է գրեթե բոլոր գույներով, և դուք կարող եք փորձարկել փնջեր քրիզանտեմներով, ինչպես որ ցանկանում եք:
Կակաչ
Այս փխրուն գարնանային ծաղիկը երջանկության և ներդաշնակության խորհրդանիշ է: Այն շատ նուրբ և ռոմանտիկ է: Իզուր չէ, որ կակաչներ նվիրում են մարտի 8-ին: