ԱշխարհՄամուլ

Խուլիգանական արարք․ Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը

Կրասնոդարի շրջանի Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է Գարեգին Նժդեհի պատվին կանգնեցված հուշատախտակը: Այն տեղադրված է հայկական եկեղեցու տարածքում: Այս մասին հայտնում է «Красная весна» տեղեկատվական հարթակը:

Վինոգրադովի խոսքերով՝ նոյեմբերի 11-ին սպառվել է ժամանակը, քաղաքային իշխանությունները խոստացել էին ապամոնտաժել հուշատախտակը, սակայն չեն արել այն, ինքը «որոշել է հարցը լուծել «ինքնուրույն»:

ՌԴ Արմավիր քաղաքում հայ համայնքի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է քաղաքային Դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները:

«Խուլիգանական արարք, վանդալիզմ, ուղղակի սադրանք է: Մենք հորդորում ենք Արմավիրի իշխանություններին պատգամավոր Վինոգրադովին անհապաղ ենթարկել պատասխանատվության: Նրա գործողությունները ապօրինի են և  պահանջում են համապատասխան քայլեր իրավապահ մարմինների կողմից: Եթե վերջիններս չարձագանքեն տեղի ունեցածին, ապա քաղաքացիները ստիպված կլինեն պատասխանել սիմետրիկ գործողություններով»,- ասվում է հայտարարության մեջ:

Կիսվել