Մամուլ

Խուզարկություններ են անում Reebok-ում, մարզվողներին դուրս են հանել․ ի՞նչ է կատարվում

«Հրապարակ»-ը գրում է․ ««Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ այս պահին իրավապահները խուզարկություն են իրականացնում «Ռիբոկ» եւ «Գոլդս ջիմ» սպորտային ակումբներում։ Քննչական կոմիտեից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ խուզարկությունը պայմանավորված է հարկեր թաքցնելու հանգամանքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Նշենք, որ «Ռիբոկը» պատկանում է նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանին՝ «Ծաղիկ Ռուբո»-ին։

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն էլ գրել է․

«Մտել եք «Reebok» սպորտային ակումբ, խուզարկություններ եք անում, հասկացանք՝ հեթական հարկային տեռորն է, տնօրենին ձերբակալելու եք, փող պահանջեք, չտվեց, տանեք կալանքի, բայց մարզվողներին ինչու՞ եք դուրս հանել շենքից, մարդիկ արդեն վճարել են մարզվելու համար, կամ մարզասրահներում, լողավազանում քննչական գործողությունների իմաստը ո՞րն է, ի՞նչ պետք է թաքցված լինի այնտեղ։

Կարծում եմ, որ նպատակը տնտեսվարողի գործունեությունը պարալիզացնելն է՝ պետական շորթման խաղադրույքը բարձրացնելու համար։ Երկրի տնտեսության հերն անիծել եք, բայց դեռ ձեր նիկոլության վերջը չեք տալիս»»։