Մամուլ

Խուզարկել են Pink Berry-ի սեփականատեր Լևոն Սաֆարյանի տունը. ինչն է պատճառը

Իրավապահները խուզարկել են Pink Berry-ի սեփականատեր Լևոն Սաֆարյանի տունը։

ArmLur.am-ին հասած տեղեկություննետի համաձայն՝ խուզարկությունը կապված է եղել Արաբկիրի թաղապետարանի պաշտոնատար անձանց կաշառքի քրեական գործով։

Ավելին, Armlur.am-ին հասած տեշեկությունների համաձայն, քրեական վարույթի շրջանակներում իրականացված խուզարկությամբ որեւէ բան չի հայտնաբերվել, որը կապված է քրեական գործի հետ։

Նշենք, որ Լևոն Սաֆարյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ քրեական գործով անցնող Գևորգ Սաֆարյանի որդին է:

Ժողովուրդ» օրաթերթը գրել էր Արաբկիրի թաղապետարանի պաշտոնատար անձանց քրեական գործով մեղադրյալների կալանքի ժամկետը, դատարանի որոշմամբ, երկարաձգվում է։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արաբկիրի թաղապետարանի պաշտոնատար անձանց կաշառքի գործով անցնում է նաև Pink Berry-ի սեփականատեր Լևոն Սաֆարյանը, որը, ինչպես հայտնի է, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ քրեական գործով անցնող Գևորգ Սաֆարյանի որդին է։ Նա կալանավորվել էր, ու օրերս կալանքի ժամկետը դատարանը եւս 20 օրով երկարաձգել է։

Ավելին` այսօր վերաքննիչ դատարանը քննելու է դատախազության բողոքը, որով նա պահանջում է Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանին տեղափոխել բանտ, եւ որ նա տանը չկրի կալանքը. տեսնենք, թե ինչ կասի ՀՀ վերաքննիչ դատարանը։

Կիսվել