«Խոր վշտով տեղեկացա սովետական հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան մասին». Փաշինյան
«Խոր վշտով տեղեկացա սովետական հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան մասին»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել սովետական հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի ընտանիքի անդամներին։
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր վշտով տեղեկացա սովետական հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան մասին:
Կյանքից հեռացել է լեգենդար հետախույզ, իսկական հայրենասերը, պայծառ ու արտառոց անձնավորություն: Նա եղել է հետախուզական պատմության փայլուն գործողությունների մասնակից:
Մեծ հոգու տեր մարդ, ով իր ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հետ միասին, իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքի ծառայությանը և պաշտպանությանը:
Ողջ կյանքի ընթացքում Գևորգյանների ընտանիքը կապ էր պահպանում Հայաստանի հետ՝ բոլոր առումներով օգնելով երկրի կայացմանն ու ամրապնդմանը:
Լեգենդար հետախույզի և նրա սխրանքների մասին հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների սրտերում՝ իրական հայրենասիրության դասեր տալով ապագա սերունդներին:
Ամբողջ հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գոհար Վարդանյանի բոլոր հարազատներին և ընկերներին»: