«Խորհուրդ եմ տալիս մարդկանց բառերը փոխելու կամ սխալ մեկնաբանելու հաշվին վարկանիշ չապահովել»
Երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մարդ պատասխանատու է իր արած ամեն արտահայտության համար, հատկապես այն դեպքում, երբ խոսքը մեր հերոս տղաներին է վերաբերվում: Որևէ մեկը, ով կհամարձակվի սխալ բան խոսել մեր հերոսների մասին, պետք է պատասխան տա. դա անքննելի է, բայց կոնկրետ այս դեպքում տղայի արտահայտությունը լրիվ անհիմն է շահարկման առիթ դարձել մեկ-երկուսի սխալ մեկնաբանության արդյունքում: Խորհուրդ եմ տալիս ավելի խոհեմ գտնվել և մարդկանց բառերը փոխելու կամ սխալ մեկնաբանելու հաշվին վարկանիշ չապահովել: Ես իմ ժողովրդի հետ եմ և միայն ու միայն արդարության կողմնակիցը: Սիրում եմ բոլորիդ»: