Օգտակար

Խորհուրդներ սիրտն առողջ պահելու համար

Սիրտ-անոթային համակարգը առողջ պահելու համար շատ կարեւոր է վնասակար սովորույթներից հրաժարվելը, ակտիվ ֆիզիկական կյանքով ապրելը, սթրեսներին դիմակայելու ունակությունը, ինչպես նաեւ ճիշտ սնվելը:

Սիրտանոթային հիվանդությունները մահացությամբ զբաղեցնում են առաջին տեղը: Քանզի առողջ սնվելով, կարող եք նվազեցնել սրտային հիվանդությունով տառապելու հավանականությունը։

Կերեք հունական ընկույզներ

Բոլոր ընկույզներից հունականներն ամենաշատն են պարունակում ալֆա լինինոլենաթթու՝ օմեգա-3 ճարպեր, որոնք պայքարում են բորբոքման դեմ, ասում է Քալիֆորնիայի Օրինջի Dick Butkus սրտանոթային սկրինինգի կենտրոնի բժշկական տնօրեն Լարրի Սանտորան:

Չափեք անոթազարկը

Նախքան առավոտյան անկողնուց վեր կենալը չափեք անոթազարկը: Գրանցեք րոպեում զարկերի  թիվը, ասում է կրծքա-սրտային վիրաբույժ Պյեր Թեոդորը: Առողջ մարդկանց մոտ սրտի զարկերի թիվը րոպեում պետք է 70-ից քիչ լինի: Եթե ձեր արդյունքները մեկ շաբաթվա ընթացքում կամ ավելի, կայուն բարձր են, զանգահարեք բժշկին:

Խուսափեք աղտոտված օդից

Վաշինգթոնի համալսարանի հետազոտողներն ասում են, որ աղտոտված օդի մասնիկները կարող են կարծրացնել ձեր քներակի պատերը, ինչը կարող է սրտային նոպայի պատճառ դառնալ:

Ձեր սննդակարգ լոբազգիներ ավելացրեք

Փորձեք փոխարինել կարտոֆիլը լոբազգիներով: Մարդիկ, ովքեր կերել են օրական 1 բաժակ բջջանյութով հարուստ ոսպ, լոբի կամ սիսեռ, իջեցրել են սիստոլիկ զարկերակային ճնշումը 4մմ/սս –ով 3 ամիս հետո՝ ըստ Archives of Internal Medicine-ում հրապարակված հետազոտության տվյալների: Ավելացրեք աղցաններին սեւ լոբի, ոսպը պատրաստեք քարիի հետ, ոլոռի հավելյալ բաժինը՝ չիլիի հետ:

Վերահսկեք ձեր ճնշումը

Նույնիսկ 4-շաբաթյա մարզումները կարող են իջեցնել ճնշումը 10%-ով, ասվում է Hipertension ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

ինսուլտ

Ձեր սննդակարգին ձու ավելացրեք

Մի մտածեք այն մասին, որ ձուն նպաստում է վատ՝ LDL խոլեստերինի մակարդակի բարձրացմանը: Բրազիլիայի գիտնականները հաստատել են, որ ձուն լավ է ազդում պսակաձեւ զարկերակների վրա: Ձվի դեղնուցը հարուստ է E, B12 վիտամիններով եւ ֆոլաթթվով: Ուղղակի օրական 4 ձվից ավել մի կերեք, որպեսզի ավելորդ կալորիաներ չստանաք:

Ընդդեմ գրիպի պատվաստում կատարեք

Գրիպի պատվաստանյութը գրեթե կրկնակի իջեցնում է սրտային նոպաների վտանգը, ասվում է Heart ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Քնեք բավարար չափով

Այն մարդկանց մոտ, ովքեր բավարար չեն քնում, սրտային նոպայի վտանգը 45%-ով բարձր է, ասում են հետազոտողները Նորվեգիայից: Վարժություների 30 րոպեն շաբաթական 3 անգամ, կարող են բարելավել ձեր քունը:

Խուսափեք ճարպերից

Կոլումբիական համալսարանի գիտնականներն ասում են, որ կարելի է ՑԽԼՊ-ի (սրտային ռիսկի մարկեր) քանակը զգալիորեն նվազեցնել՝ օգտագործած տրանս-ճարպերի քանակը տարեկան ընդհամենը 1%-ով քչացնելով:

Օգտագործեք կալիումով հարուստ մթերքներ

Գիտնականները հայտնաբերել են, որ օրական 1000 մգ կալիում օգտագործելով կարելի է զգալիորեն իջեցնել սիստոլիկ ճնշումը: Բանանը պարունակում է մոտ 420 մգ կալիում, ինչպես նաեւ այն շատ է քաղցր կարտոֆիլի մեջ:

Զբոսնեք արեւի տակ

Շոտլանդացի գիտնականները հայտնաբերել են, որ 20 րոպեանոց զբոսանքն արեւի տակ նպաստում է օրգանիզմի կողմից ազոտի օքսիդի արտազատմանը, որն իջեցնում է արյան ճնշումը: Նախքան այդ խորհրդակցեք ձեր մաշկաբանի հետ:

Խուսափեք  էներգետիկ ըմպելիքներից

Pacific համալսարանի հետազոտողները ցույց են տվել, որ կոֆեինի բարձր պարունակությամբ այս ըմպելիքները կարող են նույնիսկ ամենաառողջ տղամարդկանց ճնշումը բարձրացնել: Ավելի լավ է սուրճ խմել:

Կաթ խմեք

Ֆրանսիացի գիտնականները հայտնաբերել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր պարբերաբար յուղազրկված կաթ են խմում, վատ LDL խոլեստերինի մակարդակը հազվադեպ է նորմայի սահմաններից անցնում: Կաթում պարունակվող կալցիումն օգնում է դուրս բերել կղանքային ճարպի արտազատումները, ասում են գիտնականները:

Աղցաններին մայոնեզ մի ավելացրեք

Ավելի լավ է աղցաններին ավելացնել զեյթունի ձեթ, քացախ կամ լիմոնի հյութ:

Կերեք շատ կաղամբ

Հարվարդի հետազոտողները հայտնաբերել են, որ օրական 1,5 չափաբաժին կաղամբ օգտագործող տղամարդիկ իջեցրել են սրտանոթային հիվանդությունների վտանգը 12 %-ով:

Կիսվել