Խորհուրդներ թե ինչ չի կարելի անել սեփական ծննդյան օրը
Խորհուրդներ թե ինչ չի կարելի անել սեփական ծննդյան օրը։ Սնահավատությունը ժամանակակից մարդու համար հետզհետե դառնում է անցյալ: Սակայն մեր տատիկները և նույնիսկ մայրերը անընդհատ պնդում էին, որ «կանգնած դռան արանքում ձեռք չեն մեկնում» և «40 ամյակը չեն նշում»:
Իսկ ի՞նչ են ասում ժողովրդական հավատամքները, ի՞նչ չի կարելի անել սեփական ծննդյան օրը:
1. Ըստ շատ ժողովուրդների հավատամքների, չի կարելի նախորոք նշել ծննդյան օրը: Համարվում է, որ դա կարճեցնում է հոբելյարի կյանքը:
2. Համարվում է, որ այդ օրը չի կարելի պարտք վերցնել: Դա ընտանիքին ֆինանսական պրոբլեմներ, ավելորդ հոգսեր, վեճեր և ցնցումներ կբերի: Ի դեպ, և պարտքով փող էլ պետք չէ տալ:
3. Ըստ հավատամքների, այդ օրը պետք չէ նաև ողորմություն տալ: Այդպես, դուք փողի հետ նաև տալիս եք Ձեր հաջողությունը:
4. Ի դեպ կա հավատամք նաև կապված նվերների հետ: Օրինակ, ծննդյան օրը ընդունված չէ նվիրել մարգարիտ (համարվում է, որ արցունք կբերի), հայելի (թուլացնում է մարդու էներգետիկան և դարձնում խոցելի հիվանդությունների կողմից) և դանակներ: