Մամուլ

Խորթ որդին, որը սպանել էր տատին և եղբորը, դատարանում ընդունել է մեղքը

Ռոք երաժիշտ Ստաս Նամինի խորթ որդին՝ Ռոման Տկաչենկոն, որը սպանել էր իր տատիկին և եղբորը, խոստովանել է մեղքը։ Այս մասին հայտնում է «Իզվեստիան» Մոսկվայի մարզային դատարանից։

Նամինի զոքանչի և նրա 30-ամյա որդու՝ Արտյոմի մարմինները, դանակի բազմաթիվ վերքերով, հայտնաբերվել էին նրանց տանը՝ Մոսկվայի մարզի Կրյուկովո գյուղում, 2023 թվականի հոկտեմբերի 19-ի գիշերը։ Տկաչենկոն սպանությունը կատարել է տան վաճառքի շուրջ առաջացած վեճի պատճառով։

Նա վեճի ժամանակ նա սպանել է իր տատիկին, որից հետո զանգահարել է 30-ամյա եղբորը և պատմել կատարվածի մասին։ Երբ վերջինս դեպքի վայր է ժամանել, Ռոմանը սպանել է նաև նրան։ Հանցագործությունից հետո Տկաչենկոն զանգահարել է ոստիկանություն և խոստովանել մեղքը։

Դատարանը երաժիշտ Ստաս Նամինին գործով տուժող է ճանաչել։ ԶԼՄ-ներին տեղի ունեցածը մեկնաբանելիս երաժիշտը խորթ որդուն անվանել է սրիկա և խոստովանել, որ երկար տարիներ չի շփվել նրա հետ նրա կենսակերպի պատճառով։

Կիսվեք ձեր էջում