Մամուլ

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1 տարեկան երեխան մահացել է

Bavnews.am-ի տեղեկություններով, խորթ մոր կողմից ծեծի ենթարկված, հոսպիտալացված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է։

Ինչպես հայտնել էինք, մարտի 16-ին՝ կեսգիշերից անց, «կլինիկական մահ» ախտորոշմամբ Արարատի մարզից Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1,2 տարեկան տղա երեխա։ Նրա սրտի աշխատանքը վերականգնվել էր, սակայն վիճակը շարունակում էր մնալ ծանր:

Ավելի վաղ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել էր դաժան ծեծի ենթարկված երեխայի առողջական վիճակին՝ գրելով․

«Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակն այսօրվա դրությամբ, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր։

Կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խորը կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ։

Բժշկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ»:

Կիսվեք ձեր էջում