Մամուլ

Խորը վշտով տեղեկացնում եմ, սիրելի զավակ Բենիամին Մանուչարյանի մահվան մասին․ Դավիթ Համբարձումյան

«Խորը վշտով տեղեկացնում եմ, որ ձնահյուսի տակից այսօր հայտնաբերվել է Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի սիրելի զավակ Բենիամին Մանուչարյանի դին»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։

«Բենիամինը ընդամենը մի քանի օրից պետք է զորացրվեր, սակայն…

Ցավակցում եմ զինվորի ընտանիքի անդամներին, հարազատներին։

Ուժ ու տոկունություն Ձեզ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարարները ձնահյուսի տակից հայտնաբերել են հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորած զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին։

Կիսվել