«Խոսքս ուղղում եմ Նիկոլի կողմնակիցներին…»․ Գարեգին Միսկարյան
«Խոսքս ուղղում եմ Նիկոլի կողմնակիցներին…»․ Գարեգին Միսկարյան
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի Գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խոսքս ուղղում եմ Նիկոլի կողմնակիցներին…
Կարող եք ծաղրել, կարող եք հայհոյել, կարող եք «ամաչել» իմ փոխարեն… մի խոսքով իրավունքը ձերն է, ու հաստատ դուք ավելի տանելի եք, քան թե ժամանակին Սերժի ֆեյքերն էին:
Չեմ ասում, թե դուք ֆեյք եք, այլ ուզում եմ ասել, որ տարիներով պարապած ակարդիոնների հետ ենք գլուխ դրել-կամ արհամարել Ֆեյսբուքում ու վերջում հաղթած դուրս եկել, բայց սա էլ չի կարևոր, դրա մասին չի, որ ուզում եմ գրել։
Մինչև կգրեմ էն ինչ հիմա գրելու եմ, ասեմ, որ սա ոչ թե արդարանալու փորձ է, այլ գրածը մի փոքր բացելու, որ ավելի հասկանալի լինի, թե ինչ եմ ասել ու ինչու։
Էն ինչ դուք վիրավորանք եք ընդունել վարչապետ Նիկոլի հասցեին, դա ձեր ընտրյալ վարչապետ Նիկոլին չի ուղղված, այլ իմ հեղափոխական ընկեր Նիկոլին, ու ինչ գրել եմ, չեմ գրել, որ ձեր աչքից գցեմ ձեր ընտրյալ վարչապետին, այլ փորձել եմ իմ ու ձեր անունից ասեմ, որ ռեֆորմների անհրաժեշտություն կա, ու որ բազմաթիվ մարդիկ, ովքեր հավանել են իմ գրառումը ու իրենց պատրաստակամությունն են հայտնել օգնել պարտադրել ռեֆորմների գնալ, վաղը դուրս ենք գալու փողոց ու դա կարող է լավ տեղ չտանել։
Սա սպառնալիք չի, սա հաթաթա չի, այլ զուտ ձեզ և ձեր առաջնորդին ուղղված խոսք, որը հնարավորություն պիտի տար ավելի լավ հասկանալ առկա իրավիճակը։
Ես հույս ունեմ, որ նրանք ովքեր որոշումներ են կայացնում (ղեկավարները) նույն եզրակացության չեն եկել ինչ որ դուք, նույն հետևությունները չեն արել ինչ որ դուք (այսինքն, որ ես պիցայակեր եմ, որ ես միշիկական եմ, որ մանդարին չեմ ճարելու, որ պայքարեմ, որ ես ով եմ, որ պայքարեմ և այլն):
Իհարկե դուք կարող եք համարել Նիկոլին ու իր կառավարությանը, ձեզ, անպարտելի ու հիանալ դրանով, ինչպես որ տրոյացիներն էին անպարտելի, ինչպես որ սերժն էր անպարտելի, բայց իմ խնդիրը էն չի, որ ինչ որ մեկին հաղթեմ, այլ էն որ էս երկիրը ոտքի կանգնի, որ սկսի զարգանալ, իսկ դրա համար մեզ ի՞նչ է պետք… ճիշտ եք, մեզ պետք են ռեֆորմներ։
Իսկ արվու՞մ են դրանք… ոչ։ Հիմա դուք կարող եք էլի սկսել արդարացնել ու պատճառներ բռնել, թե ինչու չեն արվում էդ ռեֆորմները։ Ու էդ պատճառների մեծ մասը տեղին կլինեն։
Բայց իրականում դա ոչինչ չի փոխում… գիտեք ինչու՞… որովհետև Նիկոլը չի ասում, թե ինքը չի կարող ռեֆորմ սկսել։ Ինքը ասում է` ՉԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ։ Իսկ ի՞նչ եք անում դուք… ինձ ծաղրելով, հայհոյելով, լռեցնելու ինձ և իմ նման մտածողներին ցույց եք տալիս Նիկոլին, որ այո, իրոք չկա հանրային պահանջ ռեֆորմների։
Լու՞րջ… Իրոք դուք մտածում եք, որ ռեֆորմների անհրաժեշտություն չկա՞… իրոք դուք մտածում եք, որ ամեն ինչ նորմալ է, որ կարող է էսպես շարունակվե՞լ… դուք մտածում եք, որ համակարգը չփոխելով հնարավոր է էս երկրում փոփոխությու՞ն անել… եթե այո, ապա շնորհավորում եմ, դուք երկրից ու պետականությունից բան չեք հասկանում, ու դուք էլի շարունակելու եք նույն վիճակում մնալ դեռ երկար։ Նիկոլն էլ տեսնելով, որ հանրային պահանջ չկա, ամեն ինչ անելու է, որ դուք մնաք նույն վիճակում։ Բայց…
Էստեղ կարող է ֆեյք պրոֆիլով պատգամավորներ լինեն, ուրախանան, ասեն, բա, դե ավելի լավ, որ բան չփոխվի, մեզ մեր աշխատավարձերն ու պարգևավճարները բավարար են… իրենց պիտի հիասթափեցնեմ։
Սիրելիներս, բանն այն է, որ համակարգը տեղում չի կարողանում կանգնել, այն կամ առաջ է գնում կամ հետ։ Հեղափոխությունը փորձ էր ցատկով այն առաջ մղելու, բայց քանի որ ռեֆորմներ չեղան, էդ հեղափոխությունը դարձավ իշխանափոխություն, հիմա, որ էլի չլինեն ռեֆորմներ, էդ իշխանափոխությունը ինչ է դառնալու՞… ճիշտ է, համակարգը հետ է գլորվելու նախկին ձևին։ Ու էդ ժամանակ ես չէ, Նիկոլը չի, Գրիգոր Լուսավորիչն էլ չի կարողանալու ձեզ փրկել հիասթափված ժողովրդի ձեռքից։
Իհարկե, դուք կարող եք էս գրառումն էլ անտեսել (լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում հայհոյել ու ծաղրել), բայց իմացեք, որ դրանից իրականությունը չի փոխվելու։ Մենք կամ փոփոխություններ պիտի անենք, կամ հետընթաց է լինելու էն փոսը, որտեղից դեռ չենք էլ հասցրել լիարժեք դուրս գանք։
Ես շատ կուզենայի, որ դուք մտածեք, այն մասին, թե ինչ եք անում դուք, երբ փոփոխությունների պահանջով հանդես եկող մարդկանց ծաղրում ու հայհոյում եք։ Դուք ընդամենը ասում եք «Նիկոլ ջան, մեզ փոփոխություն պետք չեն, ինչ ասում ես ճիշտ ես անում, ռեֆորմների հանրային պահանջ չկա, ռեֆորմ մի արա»։
Էս ա ձեր արածի քաղաքական մեսիջը Նիկոլին։ Շարունակեք, եթե ձեզ պետք չեն փոփոխություններ, ինչ ասեմ… ինձ պետք են ու ես հասնելու եմ իմ նպատակին, ձեզ հետ, թե առանց ձեզ…
Ձեր` պիցայակեր, սորոսական, հագահեղափոխական, ծախված, մեծամիտ, մանդարինի չգիտեմ ինչ` Գարեգին»։