Խոստումներ չկատարելու և հակասական հայտարարություններ անելու մեջ Նիկոլն անգերազանցելի է. Էդուարդ Շարմազանով
«Եվս մեկ հիշեցում Գանդիից՝ Փաշինյանին
Ժամանակին լրագրող, իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին՝ խոստումներ չկատարելու և հակասական հայտարարություններ անելու մեջ։
Պարզվում է, դառնալով իշխանություն, Նիկոլն այս նոմինացիայում անգերազանցելի է։
Որոշեք ինքներդ։
2017-թ աշնանը Փաշինյանը նախաձեռնում է Եվրասիական միությունից դուրս գալու լսումներ,իսկ արդեն 2018-թի մայիսին հայտարարում ճիշտ հակառակը։
2018-թի ամռանը հայտարարում է, թե կոռուպցիա չկա, իսկ 2019-թի ձմռանը ժողովուրդը Նիկոլից հակառակն է լսում։
Կոռուպցիա կա, փաստորեն։
2018-թի օգոստոսին հայտարարում է, թե մարտի 1-ի դեպքերը բացահայտված են։
Մինչդեռ առ այսօր 10-ը զոհերի վերաբերյալ կոնկրետ բան չկա։
Կարմիր գծեր և տեսախցիկներ հանելու,գազի գինը էժանացնելու, ՀԱՊԿ -ում գլխավոր քարտուղար ունենալու, թռիչքային զարգացում ապահովելու ու այդ ամենին «կախարդական փայտիկով» հասնելու խոստումներն էլ Փաշինյանն այլևս չի արտասանում։
Զիմզիմովից «սերդեչնիյ պրիվետ» ուղարկելուց առաջ
պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը։
Հ.Գ. Երջանկություն է, երբ այն, ինչ դու ասում ես և անում, գտնվում են լիակատար ներդաշնակության մեջ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Էդուարդ Շարմազանովը