Ազատ խոսք

«Խոստացված թեժ աշունն ավարտվում է, կհաջորդի թեժ ձմեռը, մանավանդ, որ խազեինը հիվանդանոցից տեղափոխվեց խուց»․ Ստյոպա Սաֆարյան

Խոստացված թեժ աշունն ավարտվում է, կհաջորդի թեժ ձմեռը, մանավանդ, որ խազեինը հիվանդանոցից տեղափոխվեց խուց։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դե քանի որ այս երկու շաբաթը այդքան էլ մշտաներկա չեմ ֆեյսբուքում, մի թեթև դիտարկում անեմ, թե ինչ է կատարվում:

1. Քոչարյանի աջակիցների խմբակում ռազբորկա է ու կատարված աշխատանքի գնահատում: Քոչարյանի որդիները, ըստ երևույթին, ակնհայտ դժգոհ են, որ սոցիալական ցանցերում ու հանրային կարծիքի ձևավորման դաշտում տանուլ են տվել ու մեծագույն փողեր վատնելուց հետո արդյունքը զրո է: Մայիս-հունիս ամիսներին հաքերների ու թրոլների ֆաբրիկայի վարձումը քաղհասարակության ակտիվ դեմքերի էջերի արգելափակման նպատակով օգուտ չտվեց: Հաշված օրերի ու ժամերի ընթացքում մեր էջերը վերականգնվեցին: Մայիս-հունիսյան կոնտրհեղափոխության փորձը կասեցվեց, դատավոր Դավիթ Գրիգորյանը խաղից դուրս հանվեց:

2. Սոցիալական ցանցերում, դատարանի դիմաց ակտիվի ֆեյքախառն մեյմունությունները լրիվ հակառակ արդյունքը բերեցին: Որքան էլ հայտարարվում էր, թե մեր շարքերն ավելանում են, իրականում շարքերը պակասեցին, շարքերի ծալապակասների ինքամերկացումը կինո դարձավ, Սահմանադրական դատարանի արարը բոլոլա դարձավ, որոշումը՝ անպետք Քոչարյանի ընտանիքին, Հրայր Թովմասյանը, զոհասեղան բարձրացավ, հեռախոսագողերն ու նարկոբարիգները կամ բռնվեցին, կամ հայտնվեցին ոստիկանության ու ԱԱԾ հսկողության ներքո:

4. Ու Քոչարյանի ընտանիքը ակնհայտ հաշվետվություն է պահանջել, թե ինչու ամեն ինչ այսպես ստացվեց, ակտիվը արդարացել է, թե հանրային կարծիքի դաշտում առաջատարները խանգարում են իրենց: Ու հերթական փուլում դեպրեսիայի մեջ գցել-բռնել են, որ պետք է լուծել քաղհասարակության ակտիվ դեմքերի հարցը. ոմն Կորյունի քսի են տվել Մարինա Պողոսյանի վրա, մանթռաշյանը հայտարարել է, թե իր վրա է վերցնում Ստյոպա Սաֆարյանի հարցը, Երվանդ Վարոսյանն այդ գործում նրա օգնականի հաստիքի վրա է նստել, անառակ շիզոլինին հաչում է Լևոն Բարսեղյանի վրա, կոկո-կոյուղաջուր մարիշոկն իր հարձակման դիապազոնն ընդլայնել է ու պատվեր է ընդունել իմ, Արթուր Սաքունցի, Լևոն Բարսեղյանի ու այլոց դեմ ու այսպես շարունակ:

Սրանք մտածում են, թե այս կերպով Քոչարյանի խնԴՌները լուծվելու են, մենք էլ դաշտից նահանջելու ենք… Բայց դե՝ ընտանիքը հավանաբար դժգոհ է, բոլոր պրոյեկտները կանգնեցրել է, ակԾիվն էլ ուզում է փող ու պիցցա աշխատել, հետևաբար պետք է վերաշարադրել խնդիրը՝ թիրախի տակ վերցնել նրանց, ովքեր իրենց կարծիքով տապալել են նախորդ պրոյեկտներն ու վայիս դարձել օրվա պիցցային:

Դեհ ինչ, խոստացված թեժ աշունն ավարտվում է ու կհաջորդի թեժ ձմռան խոստումը, մանավանդ, որ խազեինը հիվանդանոցից տեղափոխվել է խուց»:

Կիսվել