Մամուլ

Խոջալուի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

Փետրվարի 18-ին Խոջալուի շրջանի Մուխտար գյուղում ական է պայթել։

ԱՊԱ-ի փոխանցմամբ հայտնել է Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA)։

Գործակալության աշխատակից Վասիֆ Ֆիզուլի օղլու Չոբանովը (ծնված 2000 թվականին) ծառայության ժամանակ կանգնել է հակահետևակային ականի վրա։

Պայթյունի հետևանքով նա ստացել է տարբեր վերքեր ձախ ձեռքին և դեմքին։

Վ. Չոբանովը տեղափոխվել է կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Նրա վիճակը բավարար է, կյանքին սպառնացող վնասվածք չկա։