Մամուլ

Խոշոր վթար է տեղի ունեցել Կառավարության շենքի դիմաց. կա տուժած․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Այսօր վաղ առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Երևանի Հանրապետության հրապարակում, կա տուժած։

Հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։

Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, Honda մակնիշի մեքենան Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծ պողոտա ընթանալիս դուրս է եկել երթևեկելի հատվածից, ընթացել սիզամարգի վրայով, հարվածել կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային, այնուհետև լուսացույցին ու գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով Honda–ի վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել։ Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց։

Լուսանկարները՝ ստորև.

avtovtar 2 1
avtovtar 4
avtovtar 1 3