Մամուլ

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Շանգրի Լա» խաղատան դիմաց բախվել են «Hyundai Sonata» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքեաները: 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարաան աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խուբն ու «Աբովյան» բժշկաան կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Տարածքը սահմանազատել են պարեկները և նրանց այսքան շատ ժամանման պատճառն այն է, որ վթարից հետո ստեղծվել էր խցանում, սակայն պարեկների ժամանումից հետո երթևեկությունը վերականգնվեց: 

Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է: 

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պաստախանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փասատով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպնավող հատուկ տարածք:

kotayq av
kotayq voxb
voxb kotayq