Խոշոր հրդեհ Երևանում հայտնի «Silk Soft» անձեռոցիկի գործարանում
Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուսան Շերամ 90/6 հասցեում գործող «Silk Soft» անձեռոցիկի գործարանում հրդեհ է բռնկվել, հայտնում է shamshyan.com-ը։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գործարանի աշխատակիցներն ու քաղաքացիները։
Ըստ նախնական տեղեկություններ՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Թե ինչն է եղել նշված գործարանում առաջացած կրակի պատճառը, պարզվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


