Մամուլ

Խոշոր հրդեհ Արգավանդում գործող կահույքի խանութ-սրահներից մեկում

Խոշոր հրդեհ Արգավանդում գործող կահույքի խանութ-սրահներից մեկում

Այսօր՝ մարտի 14-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդում գործող կահույքի խանութ սրահներից մեկում կրակ ու ծուխ է նկատվում: 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և թիվ 4-րդ և 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև հատուկ փրկարարական աշխատանքների կատարման կենտրոնի հերթապահ խումբը:

argavand hrdeh

Տարածքը սահմազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նորիկ Դավթյանն ու պարեկ Գեորգի Հայրումյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: Տեղում հայտարարվել էր հրդեհի վտանգավորության «ԲԻՍ-1» աստիճան: