Մամուլ

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում․ բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 5 վիրավոր

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում․ բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 5 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 102․9 կմ-ին բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչներ 56-ամյա Վարդան Սարգսյանի վարած ռուսական համարանիշներով Mercedes մակնիշի և 57-ամյա Նահապետ Նահապետյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը, նրա ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ 48-ամյա Կարինե Սերոբյանը, Mercedes-ի վարորդ Վ․ Սարգսյանն ու նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Արշակ Զաքարյանը և Երևանի բնակիչ 28-ամյա Խաչիկ Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժանանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

 Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Վ․ Սարգսյանն աշխատում է «Հորիզոն» ՍՊԸ տնօրեն։ 

Կիսվել