Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 40-ամյա վարորդը Mercedes-ով «Շորին Ձոր» կոչվող հատվածում բախվել է ծառերին ու գլխիվայր հայտնվել ձորում
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 40-ամյա վարորդը Mercedes-ով «Շորին Ձոր» կոչվող հատվածում բախվել է ծառերին ու գլխիվայր հայտնվել ձորում
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 16։10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Արթուր Չ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Արցախ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ «Շորին Ձոր» կոչվող հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր բախվելով ծառերին՝ գլխիվայր հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությանթիվ 55 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի, ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարույթ իրականացնող ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։Վթարի փաստով Ն. Մանուչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։