Մամուլ

Խոշոր ավտովթար Սեբաստիա փողոցում. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Սեբաստիա փողոցում. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 141 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Հայկազ Մարտիրոսյանի վարած «Lada Priora» և 25-ամյա Ահարոն Պետրոսովի վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենաները: 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հոտիոտնի համար նախատեսված մայթով, ապա բախվել «Prestige Motors» ավտոպահեստամասերի խանութի ապակե ցուցափեղկին՝ կոտրելով այն, ու մասամբ հայտնվել խանութի տարածքում: 

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասավածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

priora

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրասպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Կիսվեք էջում