Մամուլ

Խոշոր ավտովթար Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին. «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենան մոտ 8 մ գլորվելով հայտնվել է ձորում

Մայիսի 1-ին, ժամը 13:11-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Լեհվազ հատվածի 4 կմ-ում «ՎԱԶ 21-06» մակնիշի 53 SL 838 պետհամարանիշի (վարորդ՝ 1999 թ. ծնված Ռ. Մ.) ավտոմեքենան գլորվել (մոտ 8մ) Մեղրիի գետի կիրճը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Մեղրիի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի միջոցով, դուրս են բերել երթևեկելի հատված:

Կիսվել