Մամուլ

Խոշոր ավտովթար-հրդեհ Շիրակի մարզում. ГАЗ 53-ը կիսակողաշրջված հայտնվել է ձորակում, հրդեհ է բռնկվել. կա 3 վիրավոր

Խոշոր ավտովթար-հրդեհ Շիրակի մարզում. ГАЗ 53-ը կիսակողաշրջված հայտնվել է ձորակում, հրդեհ է բռնկվել. կա 3 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: ժամը 22:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին  ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջկոտից 1 մարտական հաշվարկ:

gaz 53 avtovtar

Վթար-հրդեհի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ այրվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ձորակում հայտնված ավտոմեքենան ամբողջովին դարձել է ոչ շահագործելի:

gaz 53 hrdeh

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Հարութ Հարությունյանի գլխավորությամբ պարեկ Սարգիս Կիրակոսյանն ու կրտսեր պարեկ Արտյուշ Հովհաննիսյանը տեղում ուժեղացված ծառայություն են կատարել, սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չւոնենա:

Վթար-հրդհեի մասին պարեկային ծառայության Շիրակի գումարտակից  տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչի գլխավորությամբ,  ում կողմից փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Կիսվել