Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Volkswagen-ը վերածվել է մետաղե ջարդոնի, կա 4 վիրավոր
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Volkswagen-ը վերածվել է մետաղե ջարդոնի, կա 4 վիրավոր
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 16:40-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում, Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Կամո Քալաշյանը իր վարած Volkswagen մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողթամբերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով Կ. Քալաշյանը, ուղևորներ Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Արկադի Հ.-ն, 17-ամյա Ալվարդ Հ.-ն և 40-ամյա Նաիրա Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Վթարի մասին Պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթպահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: