Մամուլ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, վարորդներն մեկնում էին զինվորական երդմնակալության

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, վարորդներն մեկնում էին զինվորական երդմնակալության

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 06։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 57 կմ հատվածում՝ Ծակքար գյուղի վարչական տարածքում, «Գոհար» հարսանյաց սրահի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 87 OQ 008 համարանիշի և Opel Vectra մակնիշի 36 AT 621 հաարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը, օպերգծով տեղակալ Գարեգին Գերասիմյանը և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառներից է նաև ճանապարհի մերկասառույցը, քանի որ տեղի ճանշինականները ոչ մի միջոց չեն ձեռնարկել ճանապարհը աղ ու ավազով պատելու ուղղությամբ, ու եթե ժամանակին ճանապարհը մշակեին, ապա վթարը տեղի չէր ունենա։

Մի քանի հոգի էլ նշում էին, որ վարորդներն ու վիրավորները մեկնում էին զինվորական երդմնակալության, Opel-ի վարորդն ու ուղևորները մեկնում էին Իջևանի զորամաս, Mercedes-ինն էլ՝ Վարդենիսի։

Խոշոր ավտովթար է
Խոշոր ավտովթար է

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել