Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ բեռնատարը բախվել է Honda-ին․ կա 7 վիրավոր
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ բեռնատարը բախվել է Honda-ին․ կա 7 վիրավոր
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 07։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ՝ ժողովրդին հայտնի Ավազի հանքերի հատվածում բախվել են Honda և MAN մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 6-ը տեղափոխվել են «Աբովյան», իսկ 1-ը՝ «Հրազդան» բժշկական կենտրոններ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման խմբի փրկարարները։
Օպերատիվ են գործել նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորնրին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից մեկին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը։
Այս պահին տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և ավագ տեսուչ Գևորգ Մարտիրոսյանի գլխավորությամբ, որպեսզի հետարքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։
Բախման հետևանքով էլ Honda-ն տապալել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող 2 նշաններն ու հայտնվել բաժանարար գոտում։